շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete թերթում:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2011-ին առաջինն էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Ինչպես նշել է Թուրքիայի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ կանանց իրավունքներն իրենց երկրում կպաշտպանի Թուրքիայի օրենսդրությունը:

  • Կիսվել: