չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիան դրական է պատասխանել գազային հանգույց ստեղծելու գաղափարին. Պեսկով

Թուրքիան դրական է պատասխանել գազային հանգույց ստեղծելու գաղափարին. Պեսկով

Թուրքական կողմը շատ դրական է արձագանքել նոր գազային հանգույց ստեղծելու առաջարկին և հետաքրքրություն է ցուցաբերել՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ դրական արձագանք եղավ, շահագրգիռ արձագանք», – ասել է Պեսկովը՝ խոսելով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների կոնֆերանսի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների մասին:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։

  • Կիսվել: