շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիան դեմ է ցանկացած իրադարձության, որ կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում․ Ֆիդան

Թուրքիան դեմ է ցանկացած իրադարձության, որ կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում․ Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Սիրիայում լարվածության նվազեցմանը, ինչպես նաև Բլինքենին է փոխանցել Անկարայի դիրքորոշումը, որ Սիրիայում պետք է ավարտվի իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը,  հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած իրադարձության, որը կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում։ Նշելով, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն հաստատելու համար, թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ:

  • Կիսվել: