շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Թուրքիան որոշել է 40 տոկոսանոց լրացուցիչ տուրք մտցնել Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների համար

Թուրքիան որոշել է 40 տոկոսանոց լրացուցիչ տուրք մտցնել Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների համար

Թուրքիան որոշել է 40 տոկոսանոց լրացուցիչ տուրք մտցնել Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների համար։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան որոշոմը հրապարակվել է այսօր՝ Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում։

Նշվում է, որ լրացուցիչ տուրքը սահմանվել է մեկ մեքենայի համար 7 000 դոլարի չափով։ Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից։

Որոշման մեջ ասված է նաև, որ եթե 40 տոկոս տուրքը կազմի 7 000 դոլարից պակաս, ապա կգանձվի նվազագույն տուրք 7 000 դոլարի չափով։

  • Կիսվել: