կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան չի ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցածի առնչությամբ

Թուրքիան չի ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցածի առնչությամբ

Սպիտակ տունը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է բնությունը, որը տեղի է ունեցել Ստամբուլում» և իր ցավակցություններն է հայտնում զոհերի հարազատներին։ Այնուամենայնիվ, Անկարան չի ընդունել Վաշինգտոնի ցավակցությունները։

Թուրքիայի ՆԳՆ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխան կտա ահաբեկչության միջոցով ուղերձ ուղարկողներին։

«Մենք գիտենք՝ որտեղ է համակարգվել հարձակումը։ Մենք ստացել ենք ուղերձը և գիտենք, թե ինչ ուղերձ է դա։ Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները», – CNN Turk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։

Իր հերթին APA գործակալությունը հաղորդում է, որ Սոյլուի խոսքով՝ եթե հարձակվողը չբռնվեր, ապա նա չփախչեր Հունաստան։ Սոյլուն հավելել է, որ ահաբեկչության պատվիրատուները փորձել են վերացնել ապացույցները՝ հրամայելով սպանել պայթյունն իրականացնող անձին։

Reuters գործակալությունն էլ հաղորդում է, որ Սոյլուն ԱՄՆ-ի ցավակցությունները համեմատել է «մարդասպանի հետ, ով առաջինն է ժամանում հանցանքի վայր»։

Նշենք, որ ԱՄՆ-ն աջակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորմանը, ինչը ՆՍՏՕ-ի երկու գործընկերների միջև տարաձայնությունների առիթ է դարձել։

Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է։

 
 

  • Կիսվել: