երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- ասել է Ֆիդանը:

Այս հարցը կքննարկվի Նիժնի Նովգորոդում կայանալիք BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։

  • Կիսվել: