շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Թուրքիան բացել է սահմանը ԵՄ-ի հետ

Թուրքիան բացել է սահմանը ԵՄ-ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօրը հայտարարել է, որ առնվազն 18 000 սիրիացի փախստական է հատել ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանն այն բանից հետո, երբ Անկարան բացել է այն նրանց համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV-ին։

Ստամբուլում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Այսօր առավոտվա դրությամբ 18 000 միգրանտ է հատել Թուրքիայի եւ Եվրոպայի սահմանը։ Եւ մենք այսուհետ չենք փակի այդ դռները, դա կշարունակվի։ Մենք այն վիճակում չենք, որպեսզի կերակրենք այդ թվով փախստականների»:

  • Կիսվել: