երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան Արևմուտքին տեղեկացրել է Պուտինի և Քալընի բանակցությունների մասին

Թուրքիան Արևմուտքին տեղեկացրել է Պուտինի և Քալընի բանակցությունների մասին

Թուրքիայի իշխանությունը արևմտյան երկրներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսակցության բովանդակության մասին։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է թուրքական պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են խոշոր նախագծերի իրագործումը։
 
Ինչպես պնդում է «Hürriyet» թերթի սյունակագիր Հանդե Ֆիրատը, Պուտինի և Քալընի հանդիպմանը քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, Ռուսաստանի նախագահը խոսել է բանակցելու պատրաստակամության մասին և գործընթացը խոչընդոտելու համար մեղադրել է Արևմուտքին:
«Թուրքիան կողմերին առաջարկել է անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի... Թուրքիայի դուռը բաց է (բանակցային. խմբ) գործընթացի համար։ Այժմ (Թուրքիան. խմբ.) Արևմուտքին տեղեկացնում է Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին», - ասվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: