շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան առաջարկել է կազմակերպել ՌԴ-ի և Գերմանիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը

Թուրքիան առաջարկել է կազմակերպել ՌԴ-ի և Գերմանիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը

Թուրքիան ցանկանում է դեկտեմբերին Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Գերմանիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Այս մասին չորեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, հայտնում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով Ստամբուլի տնտեսական գագաթնաժողովի գործադիր կոմիտեի նախագահ Աբդուլլահ Դեգերին։

«Մենք կարող ենք միավորել հակամարտող երկրներն ու կազմակերպությունները։ Փաստորեն, մենք կցանկանայինք համախմբել Գերմանիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներին։ Սա մեծ հաջողություն կլինի Թուրքիայի և Ստամբուլի տնտեսական գագաթնաժողովի համար։ Ես նույնիսկ առաջարկել եմ կողմերին։ Նրանք ասացին, որ դա անիրատեսական է, բայց հանկարծ ամեն ինչ կարող է կյանքի կոչվել 24 ժամվա ընթացքում», – մեջբերում է թերթը նախագահին։

Դեգերը նշել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլի Չիրագան պալատում։ Նրա խոսքով՝ դրան ակտիվորեն կմասնակցեն արտասահմանյան ընկերությունները, այդ թվում՝ ռուսական։

  • Կիսվել: