ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թուրքիան առ այսօր ներողություն չի խնդրել»․Իրաքցի նախարար

«Թուրքիան առ այսօր ներողություն չի խնդրել»․Իրաքցի նախարար

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը քրդական «Rûdaw» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է մի քանի ամիս առաջ Հյուսիսային Իրաքումի տարածքում թուրքական կործանիչների հասցրած ավիահարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել: 

«Rûdaw»-ի լրագրողի հարցը. 

- «Դուք ասացիք, որ պետք է հետաքննություն իրականացվի. Դուք մինչև հիմա հազոզվա՞ծ եք, որ հրթիռակոծումը իրականացրել է Թուրքիան»

- Իրականում Թուրքիան ոչ մի տեսակ նախաձեռնություն չցուցաբերեց, ներողություն չխնդրեց, անտեսեց այս հարցը»,- պատասխանել է նախարարը:

Չնայած այդ ամենին՝ Թուրքիան Իրաքի համար, ըստ նախարարի, հանդիսանում կարևոր հարևան և վերջնարդյունքում պետք է երկու երկրները երկխոսության միջոցով փորձեն լուծել առկա խնդիրները:

  • Կիսվել: