շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսը մեկնարկել է ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից հարավ ընկած շրջաններում։ Նշվում է, որ դա թիրախավորում է Անկարայի և Տրիպոլիի միջև ստորագրված ծովային իրավասության ոլորտում առնչվող փոխըմբռնման հուշագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ հունական մամուլի՝ Եգիպտոսին պատկանող «Ramform Hyperion» նավը օգոստոսի 21-ից սկսած ածխաջրի որոնման աշխատանքներ է տանում այն տարածքում, որի վերաբերյալ Տրիպոլիի կառավարությունը 2025թի հունիսին արտոնագիր էր տրամադրել Թուրքիայի նավթային բաց բաժնետիրական ընկերությանը (TPAO):

Նշվում է, որ 2022-ի դեկտեմբերի 11-ին հրապարակված հրամանագրով Եգիպտոսը մերժել է Լիբիայի ծովային իրավասությունը։ Ըստ այդմ՝ Կահիրեն միակողմանիորեն հայտարարել է իր արևմտյան ծովային սահմաններն ու առանց թույլտվության իրականացնում է որոնման աշխատանքներ։

Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ քայլով Եգիպտոսը կբարկացնի Թուրքիային և հավելվել, որ Կահիրեն պաշտոնապես մարտահրավեր է նետում Անկարային։

  • Կիսվել: