շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարված գումարը, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան անհիմն է համարում դրանից դուրս մնալը, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։«Կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը, բանակցությունները շարունակվում են»,- նախարարի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 գնդի լրակազմի մատակարարման համար: Միաժամանակ ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց դրան։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային բացառեց F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական արդյունաբերության առաջնորդների դեմ՝ համաձայն CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի) ակտի։ Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35 համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

  • Կիսվել: