շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիան ակնկալում է, որ Իրաքը PKK-ն պաշտոնապես կճանաչի ահաբեկչական կառույց

Թուրքիան ակնկալում է, որ Իրաքը PKK-ն պաշտոնապես կճանաչի ահաբեկչական կառույց

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաղդադում հանդիպելուց հետո Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել. որի ընթացքում անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)-ը, գրում է ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ, որը ըստ թուրքական կողմի` ռազմաբազաներ ունի այնտեղ:

«Մենք աջակցում ենք մեր իրաքցի եղբայրների պայքարին բոլոր մակարդակներում կայսերական տերությունների գործիք դարձած ահաբեկչական կազմակերպության դեմ։ Մենք նաև ակնկալում ենք, որ Իրաքը պաշտոնապես կճանաչի PKK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն»։

Ըստ Ֆիդանի` PKK-ն այժմ վեահսկողության տակ է պահում Իրաքի Սինջար, Մահմուր, Քանդիլ, Սուլեյմանիյե շրջանները:

Ըստ նրա` Թուրքիան պատրաստ է Իրաքին օգնել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, լինի դա PKK-ն, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցը:

 

  • Կիսվել: