ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիան աջակցում է Սիրիայում «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքին

Թուրքիան աջակցում է Սիրիայում «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքին

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Սիրիայում տիրող իրավիճակին, գրում է ermenihaber.am-ը:

Շաբաթական ճեպազրույցի ժամանակ վերջիններիս հայտնել են, որ Անկարան վճռական է Սիրիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը շարունակելու հարցում, հատկապես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Նրանց փոխանցմամբ՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքին։

«Սիրիայի կառավարության և SDG ահաբեկչական կազմակերպության միջև կապերը հետևվում են ուշադիր և զգույշ կերպով: Վերջերս Մանբիջում և Հալեպի ծայրամասերում Սիրիայի կառավարական ուժերի դեմ իրականացված հարձակումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ SDG ահաբեկչական կառույցը չի գործում 2025 թ. մարտի 10-ին Սիրիայի կառավարության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,-հավելել են նրանք:

  • Կիսվել: