երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջին եռակողմ գագաթնաժողովին։

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։

Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի՝ հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

  • Կիսվել: