շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան Ադրբեջանում աշխատում է, որ 3 քաղաքներում հիմնի ռազմաբազա. փորձագետ

Թուրքիան Ադրբեջանում աշխատում է, որ 3 քաղաքներում հիմնի ռազմաբազա. փորձագետ

Թուրքիան չի նահանջում և Ադրբեջանում մեծ լոբբիստական աշխատանք է իրականացնում, որպեսզի առնվազն երեք քաղաքում ՝ Գյանջայում (Գանձակ), Բաքվում և Քյուրդամիրում հիմնի ռազմաբազա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

՛՛Թուրքական լոբբիստական խմբերը Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստնը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա , և որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի և պետք է թույլատրի Թուրքիային ռազմաբազաներ տեղակայել երկրի տարածքում։

Այս թեզը շրջանառվում է հիմանականում Ալիևիների և Փաշաևների կլանների ընդդիմախոսների ձեռամբ, և նրանք ավելի հեռուն գնացող գաղափար են առաջ տանում, որպեսզի ունենան գոնե ռազմաբազայի օրակարգ։ Նրանք պնդում են, որ պետք է միս ու արյուն տան «Թուրան» համատեղ զորախմբի գաղափարին՛՛,-նշել է նա։

 

 
 
 
 

  • Կիսվել: