Թուրքիան 4 օր շարունակ ռազմաօդային գործողություններ է իրականացնում Սիրիայում և Իրաքում
Թուրքիայի պետական «TRTHaber» հեռուստաընկերության լրատվակայքը գրում է, որ թուրքական զինուժը շարունակում է առանց դադարների ռազմաօդային հարձակումներ իրականացնել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածների ուղղությամբ, գրում է ermenihaber.am-ը:
Նշում է, որ դրանք ուղղված են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ:
Իրականացվողը որակվում է որպես հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխան, որի ընթացքում սպանվել էր 5, իսկ վիարվորվել՝ 22 մարդ:
Ընդգծվում է, որ 4 օր ի վեր շարունակվող գործողությունների արդյունքում սպանվել է 140 զինյալ, իսկ օդային հարվածներ են հասվել 157 օբյեկտի:
Գործողությունների ընթացքում կիրառվել է հենց զինված հարձակման ենթարկված օդատիեզերական «TUŞAS» թուրքական ընկերության արտադրության «ANKA» հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ահաբեկչական ակտը կազմակերպելու մեջ մեղադրում են «PKK»-ին: