հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են

Թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են

Ստոքհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2022-ին ամենից շատ զենք-զինամթերքի վաճառած 100 ռազմարդյունաբերական ընկերության անուն, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ 2021-ի համեմատ վաճառքի ընդհանուր ծավալները 3.5 տոկոսով նվազել են՝ վերջին 7 տարվա ընթացքում գրանցելով առաջին նվազման ցուցանիշը:

Վերոհիշյալ 100 ընկերության մեջ տեղ է գտել նաև թուրքական 4 ռազմարդյունաբերական ընկերություն՝ «ASELSAN»-ը 60-րդ, «Baykar»-ը 76-րդ, «Türk Havacılık Uzay Sanayii»-ն 82-րդ և «Roketsan»-ը 100-րդ տեղում:

Ի տարբերություն ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն ընդհանուր առմամբ աճել են 22 տոկոսով և հասել 5.5 մլրդ դոլարի:

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների շարքում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելջուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության գրանցած ցուցանիշների վրա: Վերջինիս եկամուտները որոնք 2021-ի համեմատ աճել են 94 տոկոսով:

 

  • Կիսվել: