կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքական ուժերը Սիրիայի և Իրաքի հյուսիսում ոչնչացրել են ՔԱԿ-ի քարանձավներն ու պահեստները

Թուրքական ուժերը Սիրիայի և Իրաքի հյուսիսում ոչնչացրել են ՔԱԿ-ի քարանձավներն ու պահեստները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական զինված կազմավորումների քարանձավները, թունելներն ու պահեստները:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան օդային գործողություն է իրականացնում Սիրիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում և Իրաքի հյուսիսում:

«Ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, քարանձավները, թունելներն ու պահեստները ոչնչացվել են մեծ հաջողությամբ։ Ահաբեկչական կազմակերպության, այսպես կոչված, շտաբը նույնպես խոցվել է բարձր ճշգրտությամբ»,- ասել է Աքարը, որը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի ՔԱԿ-ի հետ։

  • Կիսվել: