Թուրքական Մարմարիկ քաղաքում գիշերը 5.6 մագնիտուդով երկրաշարժ է եղել
Էգեյան ծովի տարածքում՝ Թուրքիայի հարավարևմտյան ափի և հունական Դոդեկանեսյան կղզիախմբի շրջանում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:17-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 03:17)՝ Միջերկրական ծովում գտնվող Մարմարիսից 10.43 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 67.91 կմ խորության վրա։
TRT Haber հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրաշարժը զգացվել է Մուղլայում և Անթալիայում և հարակից շրջաններում:
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։
Մուղլայի նահանգապետ Իդրիս Ակբիյիկը TRT Haber-ի ուղիղ եթերում հայտնել է, որ մեկ քաղաքացի խուճապի մատնվելով՝ ցատկել է երկրորդ հարկից: Վիրավորների թիվը 11 է: