երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին  հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին, գրում է Ermeniahaber-ը։

Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։ 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցոթւթյուն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:

  • Կիսվել: