ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի

Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի

Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝  1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։

Դոլարի փոխարժեքը հասել է 29,12 լիրայի: Տարվա ընթացքում Թուրքիայի ազգային արժույթը նվազել է 35%-ով։

Ինչպես նշում է Reuters-ը, լիրայի կտրուկ անկումը տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունից հետո արտարժութային վերահսկողության թուլացման ֆոնին։ Իր աշխատանքի սկզբում նոր կառավարությունը տոկոսադրույքը բարձրացրեց 8,5-ից մինչև 40%-ի, սակայն նոյեմբերի վերջին հայտարարեց, որ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը շուտով կավարտվի։

Նոյեմբերի վերջին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրում տարեկան գնաճը գրեթե կիսով չափ նվազեցնելու մտադրության մասին՝ ներկայիս 65%-ից 2024 թվականին հասնելով 34%-ի։ Երկրում գնաճը 2021 թվականի հունիսին նվազագույն արժեքներից այս տարվա սեպտեմբերին հասել է 60 տոկոսի։ 2024 թվականին նպատակակետին հասնելուց հետո ֆինանսական իշխանությունները նպատակ ունեն հաստատել գնաճի կայուն արժեքներ։

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ նախատեսվում է 2024 թվականին գնաճը նվազեցնել մինչև 33%, իսկ 2025 թվականին մինչև 15%։

  • Կիսվել: