Թուրքական Baykar–ը սկսել է խելացի հրթիռի փորձարկումները
Թուրքական հայտնի Bayraktar TBM2 անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունը սկսել է խելացի հրթիռի փորձարկումներ Էդիռնեում։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Baykar ընկերության կողմից նախագծված KEMANKES 2 խելացի հրթիռը նախատեսված է թշնամու պաշտպանական գծից այն կողմ տեղակայված թիրախները ոչնչացնելու համար։ Այն հագեցած է արհեստական ինտելեկտով, օպտիկական սարքերով։ Այն նախագծվել է, այնպես, որ խուսափի հակաօդային պաշտպանության միջոցներից։
Նշվում է, որ այն կարող է մեկ ժամ մնալ օդում եւ անցնել ավելի քան 200 կմ։