երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքական ավիաուղիները չեղարկում են չվերթները դեպի Իսրայել

Թուրքական ավիաուղիները չեղարկում են չվերթները դեպի Իսրայել

2023թ. նոյեմբերին թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը հայտարարել էր, որ չի վերսկսելու թռիչքները դեպի Իսրայել մինչև 2024թ. հոկտեմբերը։ Թել Ավիվ-Ստամբուլ ամրագրման համար բացված չվերթներն այժմ չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս մասին թուրքական ավիաընկերությունը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ընկերությունն իր կայքում հրապարակել է նաև դեպի Թել Ավիվ թռիչքների տոմսերի փոխանակման կամ վերադարձի կանոնները, որոնք նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 7-ից 23-ը։

Մինչ իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը թուրքական «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը Թել Ավիվ-Ստամբուլ երթուղով օրական ավելի քան 10 չվերթ էր իրականացնում։

Տվյալների համաձայն՝ 2023-ի հուլիս և օգոստոս ամսիսներին Թել Ավիվից ժամանող և մեկնող ուղևորների ավելի քան 5%-ը ճանապարհորդել է Turkish Airlines-ով։ Վերջինս ավիաընկերությունների շարքում իր ունեցած  ուղևորների թվով չորրորդն է:

Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպի Թել Ավիվ թռիչքները դադարեցվում են մինչև 2024թ. հոկտեմբերի 26-ը։ 

  • Կիսվել: