«Թուրքական ավիաուղիներ»-ի ուղևորները մի քանի օր առանց ուղեբեռի են թռչում Մոսկվա
Մոսկվայում վայրէջք է կատարել Turkish Airlines ավիաընկերության հերթական ինքնաթիռը, որի ուղևորներին ուղեբեռ չեն տրամադրել, հայտնում է Tourdom-ը։ TK 3150 չվերթի ուղևորները, որոնք այս գիշեր Անթալիայից թռել էին Ռուսաստանի մայրաքաղաք, չեն կարողացել ձեռք բերել իրենց ճամպրուկները։ Ականատեսների վկայությամբ՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում զբոսաշրջիկները երկար հերթեր են կանգնում, որպեսզի դիմում գրեն իրեր փնտրելու համար։
«Մենք հասանք ավիաընկերության ներկայացուցչին, նա պատասխանեց, որ տեղյակ չէ»,- հրապարակմանը պատմել է ուղևորներից մեկը։
Նրա խոսքով` փոխադրողի աշխատակիցը խորհուրդ է տվել «կապվել զբոսաշրջային օպերատորի հետ՝ ուղղակիորեն Թուրքիայում այդ խնդիրները լուծելու համար, և անջատել է հեռախոսը»։
Ըստ ճանապարհորդի՝ թուրքական ավիաընկերության ևս երկու չվերթ է ժամանել կես ժամ տարբերությամբ։ Ուղեբեռ էլ չեն բերել։ Առնվազն 600 ուղևոր օդանավակայանում հերթագրվել է գիշերվա ժամը 3-ից։ Դատելով Domodedovo առցանց ցուցատախտակի տեղեկություններից՝ TK 3146 և TK 3150 օդանավները ժամանել են առանց ճամպրուկների: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Domodedovo-ն աշխատում է սովորական ռեժիմով:



