ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան:Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Ria.ru-ն։

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և թուրք զինվորականները նույնպես կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: 

  • Կիսվել: