հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թուրք ընդդիմադիր կուսակցապետն այցելել է «Հայոց ցեղասպանություն» բառի համար փակված «Բաց ռադիո»

Թուրք ընդդիմադիր կուսակցապետն այցելել է «Հայոց ցեղասպանություն» բառի համար փակված «Բաց ռադիո»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն այցելել է Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության խորհրդի որոշմամբ փակված «Բաց ռադիո»։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»–ը, թուրք ընդդիմադիր կուսակցապետը «Բաց ռադիո» այցի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ շեշտելով, որ նրանց շահերը սպասարկող Ռադիոհեռուստաընկերություն խորհուրդը փակել է 30 տարի գործող եւ բոլորի համար ազատ արտահայտվելու հարթակ հանդիսացած «Բաց ռադիոն»։

Նշենք, որ «Բաց ռադիոյի» փակման պատճառը եղել է ապրիլի 24–ի եթերում բանախոսի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար։

  • Կիսվել: