երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրք-վրացական սահմանին նոր մաքսակետ է բացվել

Թուրք-վրացական սահմանին նոր մաքսակետ է բացվել

Վրաց-թուրքական սահմանին՝ Վալեի մաքսային անցակետի սահմանային հատվածում, բացվել է վերանորոգված «Թուրքգոզու» մաքսակետը, հայտնում է Region Monitor-ը։

Թուրքական կողմի հրավերով միջոցառմանը մասնակցել է վրացական պատվիրակությունը՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեի գլխավորությամբ։

Վրացական պատվիրակության անդամները թուրք գործընկերների հետ այցելել են վերանորոգված օբյեկտ և ծանոթացել մաքսային հսկողության ընթացակարգերին։

  • Կիսվել: