երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրք վերլուծաբանի անդրադարձը հետերկրաշարժյան գործընթացներին

Թուրք վերլուծաբանի անդրադարձը հետերկրաշարժյան գործընթացներին

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին է անդրադարձել թուրք վերլուծաբան Բուհանեթթին Դուրանը։ Նա հոդված է հրապարակել այդ թեմայով՝ դիտարկման առնելով երկրաշարժից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության գործընթացները։ Գրում է Ermenihaber/Ahaber-ը։

Դուրանը նախ նկատել է, որ Թուրքիան շուրջ 88 երկրից հումանիտար օգնություն է ստացել, ինչպես նաև այդ երկրներից աղետի գոտի է ուղարկվել շուրջ 11.302 օտարերկրացի փրկարար: Երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք օգնության ձեռք են մեկնել Թուրքային։

Իսկ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես հնարավորություն՝ լուծելու այն տարաձայնությունները, որոնք առկա են այս կամ այն երկրի հետ ունեցած հարաբերություններում:

«Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո, Թուրքիայում առկա միասնականությունը, որին ներգրավված են նաև օտարերկրյա գործընկերները, այսպես կոչված «Երկրաշարժային դիվանագիտություն» է առաջ քաշել»:

Դուրանը կարծում է, որ այս գործընթացներին ավելի արագ զարգանալու ազդակ են տալիս օտարերկրյա պաշտոնյաների այցը Թուրքիա, ապա նաև մոտակա աղետի գոտիներ:

Հեղինակի խոսքով՝ այդ այցերից մեկի՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցի ընթացում արտաբերված «Հունաստանը եղել է առաջիններից, ով 1999-ին երկրաշարժից հետո օգնության է հասել Թուրքիային» միտքը որոշակի դրական ազդեցություն է ունեցել Հունասատանի հանդեպ իր ունեցած վերաբերմունքի վրա:

Անդրադառնալով հումանիտար օգնությանը, որոնք Թուրքիա են ուղղարկվում աշխարհի չորս կողմից, հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիան մշտապես աջակցել է այն երկրներին, որոնք ունեցել են դրա կարիքը (աղետի ժամանակ) և այդ գործողությունները որակել է որպես ներկայումս ստացվող աջակցության գլխավոր պատճառ:

«Մենք օգնել ենք և այժմ էլ մեզ են օգնում»:

Ըստ հեղինակի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան չպետք է անտեսի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, բայց, այնուամենայնիվ պետք է արագացնի այն: Նույն կերպ հիշեցնում է Հունաստանի հետ ունեցած տարաձայնությունների հիմք հանդիսացող կղզիների մասին։

Հոդվածի հեղինակը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի կատարած այցին Թուրքիա, որի ժամանակ վերջինս նշել էր, որ Թուրքիային և Սիրիային 185 միլիոն դոլարի օգնություն է տրամադրվել։ Բայցի այդ Ստոլտենբերգը դիմել էր Եվրոպայի խորհրդի նախագահին 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու համար:

Թուրք հեղինակի կողմից նաև աչքաթող չի արվել այն փաստը, որ Ստոլտենբերգը հանդիպման օրակարգ է բերել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, որին ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ այդ երկրները դեռևս «շարունակում են աջակցել ահաբեկչական խմբավորումներին»:

Այցի ընթացքում անդադարձ է եղել նաև Թուրքիայի կողմից F16-ների ձեռք բերմանը, որին այդպես էլ լուծում չի տրվել:

«Բայց այն, որ մեր ցավը կիսում են, դա դրական իրողություն է, այն պետք է կոնսոլիդացնել»,- ամփոփել է վերլուծաբանը։

Իսկ հոդվածի վերջում նա տեղի է տվել էմոցիաներին՝ գրելով. «Բոլոր նրանք, ովքեր ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում սեփական երկիրը պախարակելու համար, տառապում են անբուժելի հիվանդությամբ»:

  • Կիսվել: