երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրք նախարարը հայտնել է, որ «Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը»

Թուրք նախարարը հայտնել է, որ «Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը»

Առաջիկա ամիսներին թուրքական կողմը կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Ստամբուլում ընթացող Մուլտիմոդալ տրանսպորտի եւ լոգիստիկայի ֆորումում։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ «Մենք հաղթահարել ենք որոշակի ճանապարհ Զանգեզուրի միջանցքի հարցում, եւ հավատում եմ, որ կարճ ժամանակում Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը շուտով կիրականացնեն այն»,- ընդգծել է նախարարը։

 

  • Կիսվել: