երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թունիսի ափերի մոտ նավ է խորտակվել. կան զոհեր ու անհետ կորածներ

Թունիսի ափերի մոտ նավ է խորտակվել. կան զոհեր ու անհետ կորածներ

Թունիսի ափերի մոտ նավ է խորտակվել, ինչի հետևանքով մահացել է 8 ներգաղթյալ, 15-ը անհետ կորել է: Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ նշելով, որ նրանք փորձել են Միջերկրական ծովով անցնել Իտալիա:

Հաղորդվում է նաև, որ առափնյա պահակախումբը փրկել է 14 ներգաղթյալի, որոնք եղել են գերբեռնված նավում: Ըստ անվտանգության աշխատակցի՝ նավում գտնվողների մեծ մասը թունիսցիներ են։

 

  • Կիսվել: