շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թունելի վերջում լույս երևաց. Պուտինը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին

Թունելի վերջում լույս երևաց. Պուտինը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի գալով թունելի վերջում լույս երևաց: Այս մասին Սարովում միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ալյասկայում Թրամփի հետ իր հանդիպումն իմաստալից և անկեղծ էր։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են նախարարությունների և ընկերությունների մակարդակով»,-հավելել է Պուտինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: 

  • Կիսվել: