հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը

Ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը

Ռուսաստանի ՌԾՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով փոխվարչապետ, Հեռավորարևելյան Դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևին։
 
Պաշտոնյայի խոսքով` ծովակալ Ավագյանցին նոր պաշտոնի են նշանակել. նա դարձել է ռազմամարզային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնները համակարգող շտաբի պետ։
 
«Ավարտվում է նախապատրաստական շրջանը, որի ընթացքում մենք կենտրոնացված կառույց ենք ստեղծել, որը մեթոդական աջակցություն կցուցաբերի տարածքային կենտրոնների գործունեությանը և կհամակարգի դրանց աշխատանքը։ Կենտրոնական այդ կառույցը, ըստ էության` նախագահի (Վլադիմիր Պուտինի,–խմբ.) դրած խնդրի կատարման շտաբը, կգլխավորի ծովակալ Ավագյանցը, որը մինչև վերջերս Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարն է եղել»,– հայտարարել է Տրուտնևը։
Երևանում ծնված Ավագյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմը ղեկավարում էր 2010 թվականի հոկտեմբերից։ Ծովակալի կոչում է ստացել 2014 թվականին։

  • Կիսվել: