երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծննդաբերելու համար ԱՄՆ մեկնողների վիզայի տրամադրման կանոնները կխստացվեն

Ծննդաբերելու համար ԱՄՆ մեկնողների վիզայի տրամադրման կանոնները կխստացվեն

ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն զբոսաշրջիկների համար, որոնք այցելում են երկրում ծննդաբերելու՝ իրենց երեխաների ավտոմատ քաղաքացիություն ստանալու նպատակով: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ ծրագրված միջոցառումներով նախատեսվում է B տեսակի վիզա ստացողներին ներկայացվող պահանջների խստացում, որը տրվում կարճաժամկետ այցելությունների համար զբոսաշրջային եւ գործնական նպատակներով: Եթե իրավասու մարմինները կասկածեն վիզա հայցողի քաղաքացիություն ստանալու նպատակները, իրավունք ունեն վիզան մերժելու:

Պետքարտուղարությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այս միջոցառումները թելադրված են ազգային անվտանգությամբ, ինչպես նաեւ քրեական գործունեությամբ՝ կապված, այսպես կոչված, ծննդաբերական տուրիզմի հոտ: ՄԻնչդեռ պորտալը նշում է, որ որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրի միգրացիոն քաղաքականության խստացմամբ:

 

  • Կիսվել: