ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծեծկռտուքի ժամանակ կրակել են երգիչ Ալեքսանդր Սերովին

Ծեծկռտուքի ժամանակ կրակել են երգիչ Ալեքսանդր Սերովին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովի վրա կարկել են։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Երգիչը հայտնել է, որ սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կրակել են իր ոտքին:

Սերովն ընկերների հետ այցելել է սրճարան, նրանց և հյուրերի միջև բախում է տեղի ունեցել հարևան սեղանի շուրջ․ «Կռիվը սկսվեց. Նրանք դուրս եկան փողոց՝ խոսելու, այսպես ասած, տղամարդու պես: Պարզապես խոսակցությունն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ նրանցից մեկն ատրճանակ ուներ, և նա կրակեց ոտքիս»,-ասել է երգիչը։

Երգիչը հոսպիտալացվել է Վիշնևսկիի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ նրա ոտքից հանել են փամփուշտը։
 

Սերովը հավելել է, որ գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն ոստիկանությանը չի դիմել։

  • Կիսվել: