երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Ծառայե՛ք Վրաստանին»․ Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

«Ծառայե՛ք Վրաստանին»․ Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

Թբիլիսիում հերթական լայնածավալ ցույցն է անցկացվում ընդդեմ «գործակալների մասին օրենքի»։ Մասնակիցները բողոքի ցույցը սկսել են երթով՝ Ազատության հրապարակից անցել Քուռ գետի աջ ափով դեպի ՆԳՆ–ի շենք, գրում է aliq.ge-ն:

Հանրահավաքի մասնակիցները մեծ պաստառ են պարզել՝ «Ծառայե՛ք Վրաստանին» մակագրությամբ, նրանք ծածանում են Վրաստանի, Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Հանրահավաքով քաղաքացիները բողոքում են ՆԳՆ քաղաքականության դեմ, երբ «գործակալների մասին օրենքի» դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ գրանցվում են բերման ենթարկելու, տուգանելու և վարչական գործեր հարուցելու դեպքեր։

Ցուցարարները պարզել են վերջին մի քանի շաբաթների հանրահավաքներում հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկված ցուցարարների, ֆիզիկական բռնության ենթարկվածների լուսանկարները։

Մայիսի 27-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովը կքննարկի «Գործակալների օրենքի» վրա նախագահի կողմից դրված վետոն։

  • Կիսվել: