շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թրամփը վստահեցնում է՝ կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, եթե ընտրվի

Թրամփը վստահեցնում է՝ կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, եթե ընտրվի

ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, թե ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա, ըստ նրա, աշխարհը շատ մոտ է։ Նա այս մասին ասել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը հեռարձակվել է RSBN պահպանողական մեդիաընկերության YouTube-ի ալիքով։ 

Թրամփը, մասնավորապես, ասել է. «Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը: Մենք շատ մոտ ենք դրան, և դա կլինի այնպիսի պատերազմ, որը կտարբերվի բոլոր մյուսներից»:

Նախկին նախագահը նաև նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունում, «նույնիսկ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ ժամանելուց առաջ»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե վերընտրվելու դեպքում 24 ժամում վերջ կտա ռուս - ուկրաինական պատերազմին:

  • Կիսվել: