Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակը պետք է իրեն շնորհվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է տրվի հենց իրեն: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվամիջոցներից։
Նշվում է, որ նա նման հայտարարություն արել է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարելուց 10 օր առաջ:
«Ցանկացած այլ որոշում Միացյալ Նահանգներին ուղղված վիրավորանք կլինի»,- ասել է նա՝ Վիրջինիա նահանգի Քվանտիկո ռազմաբազայում ամերիկացի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը ցանկանում է ոչ թե անձամբ իր, այլ Միացյալ Նահանգների համար։


