երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ

Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։

«Այս պահին, գլխավոր դատախազությունից և նախագահող դատավորից ստացված ցուցումներից ելնելով, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ռայս փողոցի բանտում: Հաշվի առեք, որ մեղադրյալները կարող են հանձնվել ցանկացած պահի: Բանտը բաց է 24 ժամ, շաբաթը 7 օր», - շերիֆի հայտարարությունից հատված է մեջբերում CNN-ը:

CNN-ը նշում է, որ շերիֆի գրասենյակը հատուկ ծառայությունների և Թրամփի փաստաբանների հետ կպայմանավորվի Թրամփի հանձնվելու ընթացակարգի շուրջ: Այն մեղադրյալները, որոնք մեղադրվելիս չեն ձերբակալվում, ինչպես տեղի է ունեցել Թրամփի և մյուս 18 մեղադրյալների դեպքում, կարող են պայմանավորվել ազատ արձակման պայմանների, այդ թվում՝ գրավի դիմաց ազատ արձակվելու շուրջ:

  • Կիսվել: