Թրամփը պատրաստ է դժոխքի վերածել Իրանը. Սպիտակ տան խոսնակ
Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում: Այս մասին հայտարարել են Սպիտակ տնից:
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, մասնավորապես, նշել է. «Իրանական ռեժիմը փնտրում է պատերազմից դուրս գալու հնարավորություն։ Նախագահ Դոնալդ Թրամփի ուլտիմատումից հետո Իրանը հասկացնել է տվել, որ ցանկանում է բանակցել, և նախագահը պատրաստ է լսել։ Մենք վարում ենք բանակցություններ Իրանի հետ, որոնք հանգեցրել են Իրանում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հետաձգմանը։ Իրանը հնարավորություն ունի համագործակցելու նախագահ Թրամփի հետ։
Նախագահը միշտ նախընտրում է խաղաղությունը։ Ավելի շատ զոհերի և ավերածությունների կարիք չկա։
Մենք միշտ ասել ենք, որ գործողությունը կտևի 4-ից 6 շաբաթ։ Մենք մոտ ենք պատերազմի հիմնական նպատակների հասնելուն։ Բայց եթե Իրանը չընդունի իրականությունը, չհասկանա, որ ռազմական պարտություն է կրել, և շարունակի գործել իր ձևով, նախագահ Թրամփը կհոգա, որ տուժեն ավելի ծանր, քան երբևէ։
Դոնալդ Թրամփը չի բլեֆում, նա պատրաստ է դժոխքի վերածել Իրանը։ Իրանին պետք չէ կրկին սխալվել իր հաշվարկներում»:
Տեսանյութը՝ այստեղ:


