կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Թրամփը պատասխանել է իրեն ֆաշիստ անվանողներին

Թրամփը պատասխանել է իրեն ֆաշիստ անվանողներին

«Նրանք ասում են, որ ես Հիտլերն եմ, ֆաշիստ: Իսկ ես ֆաշիստ չեմ: Ես ֆաշիստի հակառակն եմ», - ասել է հանրապետական թեկնածու Դոնակդ Թրամփը Ատլանտայում (Ջորջիա) իր կողմնակիցներին:

Հոկտեմբերի 23-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը իր նախորդին՝ որպես պետության ղեկավար, ֆաշիստ է համարում։

Նույն կարծիքին են, մասնավորապես, ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլին և Սպիտակ տան նախկին ղեկավար Ջոն Քելլինմ ովքեր ծառայել են Թրամփի վարչակազմում։

Ըստ The Atlantic ամսագրի, հանրապետականը հայտարարել է, որ իրեն պետք են բացարձակապես հավատարիմ գեներալներ, ինչպես «ուներ Հիտլերը»:

  • Կիսվել: