շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թրամփը պարտվել է «Կրեմլի գործով» դատավարությունը

Թրամփը պարտվել է «Կրեմլի գործով» դատավարությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարտվել է MI6-ի նախկին լրտես Քրիստոֆեր Սթիլի և նրա Orbis բիզնես հետախուզական ընկերության դեմ գործը, որը հետաքննում էր քաղաքական գործչի ենթադրյալ կապերը Կրեմլի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Թրամփը դատի էր տվել Սթիլին այն բանի համար, որ ինքը «զգալի վնաս և տառապանք» է կրել այն բանից հետո, երբ հրապարակվել է «Կրեմլի դոսյեն», որն իբր տեղեկություններ է պարունակում ամերիկյան նախկին առաջնորդի՝ Ռուսաստանի ղեկավարության հետ համագործակցության մասին։ Նա նաև մտադիր էր դատարանից հաստատումներ ստանալ այն մասին, որ այդ հրապարակումներում տեղ գտած տվյալները կեղծ են։

Դատավոր Սթեյնը մերժել է հայցը և հրաժարվել ճշտել առկա տեղեկատվության ճշգրտությունը։ Նրա խոսքով, Թրամփը ոչ մի շանս չունի փոխհատուցում ստանալու այն տառապանքների համար, որոնք նա կրել է:

«Իրականում հայցվորը դատավարության արդյունքներին ցանկանում է հասնել՝ իր հեղինակությունը վերականգնելու համար»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: