ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թրամփը պահանջել է  ոչնչացնել Բեն Լադենի որդուն

Թրամփը պահանջել է ոչնչացնել Բեն Լադենի որդուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ավելի էական սպառնալիքների առկայությանը, երկրի հետախուզական ծառայություններից պահանջել է վերացնել ահաբեկիչ Ուսամա բեն Լադեն Համզայի կրտսեր որդուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով հաղորդում է NBC-ին։

Այս որոշումով ԱՄՆ նախագահը փորձում է չեզոքացնել ահաբեկչական կազմակերպության լիդերներից մեկին, ինչպես նաև վերացնել «խորհրդանշական կապը» հոր հետ:

NBC-ի աղբյուրը նշել է, որ Թրամփը նման հայտարարություններ արել է նախագահության առաջին տարիներին՝ չնայած այն հանգամանքին, որ նրան ներկայացրել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակը։

 

  • Կիսվել: