շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
 Թրամփը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին

Թրամփը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին

Միացյալ Նահանգների նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հաղորդավար Շոն Հանիթիին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ որոշում է կայացրել մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփը նշել է, որ դա իր ցանկությունը չէ․ դա երկրին է պետք։


«Մենք պետք է հոգ տանենք այս երկրի մասին: Դա զվարճալի չէ՝ անդադար պայքարել, միշտ պայքարել», - ասել է Թրամփը։

Որոշ հանրապետականներ անհանգստանում են, որ առաջադրվելու դեպքում Թրամփը կարող է վնաս հասցնել չափավոր հանրապետական թեկնածուներին, ինչը կապված է հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների հետ։ 

 

  • Կիսվել: