շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Չինաստան

Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին: Նա բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Թրամփի երկար սպասված հանդիպումը նախագահ Սի Ծինպինի հետ այժմ տեղի կունենա Պեկինում մայիսի 14-15-ին»։

Լևիթի խոսքով՝ Թրամփն ակնկալում է, որ Սի Ծինպինը պատասխան այց կկատարի Վաշինգտոն 2026 թվականին. ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

Նշենք, որ ԱՄՆ առաջնորդի այցը սկզբնապես նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Սակայն Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ չինական կողմին խնդրել է հետաձգել իր այցը Պեկին մոտ մեկ ամսով։ Նա բացատրել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության պատճառով այժմ ինքը պետք է մնա Միացյալ Նահանգներում։

Ավելի ուշ Axios-ի երկու աղբյուրներ հայտնել են, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի արգելափակումը Թրամփին ստիպել է հետաձգել Չինաստան կատարելիք իր այցը։ Նախագահը հույս ուներ ավարտել Իրանի դեմ իր ռազմական արշավը Չինաստան կատարելուց առաջ։

  • Կիսվել: