Թրամփը կոչ է արել չեղարկել ABC և NBC հեռուստաալիքների արտոնագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ABC և NBC հեռուստաալիքների լրատվական լուսաբանումը: Նա պնդել է, որ այն 97 տոկոսով բացասական է եղել, և նշել, որ աջակցում է երկու ցանցերի հեռարձակման լիցենզիաների չեղարկման գաղափարին՝ սրելով լրատվամիջոցների հետ իր պայքարը, որը ներառել է դատական գործեր և այլ կարգավորող սպառնալիքներ։
«Անազնիվ «լրագրությունը» չպետք է խրախուսվի, այն պետք է դադարեցվի»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։


