հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թրամփը հրաժարվել է Պուտինին ռազմական հանցագործ անվանել

Թրամփը հրաժարվել է Պուտինին ռազմական հանցագործ անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ի եթերում չի ասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարու՞մ է ռազմական հանցագործ, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ այդ հարցը «պետք է ավելի ուշ քննարկվի»․ «Եթե դուք ասեք, որ նա ռազմական հանցագործ է, շատ ավելի դժվար կլինի համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա։

Ըստ Թրամփի՝ Պուտինը մեծ սխալ է թույլ տվել՝ ներխուժելով Ուկրաինա։ Նախկին նախագահը հրաժարվել է կանխատեսումներ անել, թե ով կարող է հաղթել պատերազմում։ Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է այն թեզը, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, կարող էր մեկ օրում դադարեցնել պատերազմը։

  • Կիսվել: