Թրամփը հրապարակել է պատկեր, որում Կանադայի վարչապետին նահանգապետ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է պատկեր, որում նա հոկեյ է խաղում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ և նրան նահանգապետ է անվանում։
Truth Social-ում հրապարակված պատկերում Քարնին նստած է սառույցի վրա, իսկ նրա կողքին Թրամփն ասում է. «Վեր կաց, նահանգապետ»։ Դրանով նա ակնարկում է, թե Կանադայի վարչապետը ամերիկյան նահանգի ղեկավար է։
Ավելի վաղ ամերիկյան նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Ավելին, նա կարծիք էր հայտնել, թե Կանադայի շատ բնակիչներ կողմ են, որ իրենց երկիրն այս կարգավիճակով միանա ԱՄՆ-ին։ Քարնին, ինչպես նաև կառավարության նախորդ ղեկավար Ջասթին Թրյուդոն, հայտարարել էր, որ Կանադան երբեք և ոչ մի ձևով չի մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ։



