ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թրամփը հրապարակել է «միավորված» ԱՄՆ-ի և Կանադայի քարտեզը. ինչպես է արձագանքել Թրյուդոն

Թրամփը հրապարակել է «միավորված» ԱՄՆ-ի և Կանադայի քարտեզը. ինչպես է արձագանքել Թրյուդոն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Social Truth սոցկայքում հրապարակել է միավորված ԱՄՆ-ի և Կանադայի քարտեզը՝ ներկված Միացյալ Նահանգների դրոշի գույներով:

Նշենք, որ նա ընտրություններում հաղթելուց հետո բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարևան Կանադան միացնել ԱՄՆ-ին ու այն դարձնել երկրի 51-րդ նահանգը, 

Իր հերթին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն արդեն հայտարարել է հրաաժարական տալու մասին, իր թվիթերյան էջում գրել է. «Ավելի շուտ դժոխքում ձյուն կգա, քան Կանադան կդառնա ԱՄՆ-ի մի մասը: Մեր երկու երկրների աշխատողներն ու համայնքները շահում են միմյանց ամենամեծ առևտրային և անվտանգության գործընկերը լինելուց»:

Ավելի վաղ Թրամփը Թրյուդոյին անվանել էր «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ». նա այդ մասին ասել էր երկու երկրների միջև մաքսատուրքերի հնարավոր ներդրման շուրջ տարաձայնությունների ֆոնին։

«Հաճելի էր օրերս ընթրել Կանադայի մեծ նահանգի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ նահանգապետին շուտով կրկին տեսնելու, որպեսզի մենք շարունակենք մեր խորը բանակցությունները մաքսատուրքերի և առևտրի վերաբերյալ, որոնց արդյունքներն իսկապես տպավորիչ կլինեն բոլորի համար», - նշել էր նա:

  • Կիսվել: