երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից, հաղորդում է TASS-ը:

«Բանակցությունների ընթացքում նախագահ Թրամփը ցավակցություն է հայտնել՝ Էլյազիգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և ասել, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիային: Նախագահները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայում և Լիբիայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: